Հիվանդություն

Դյուրագրգիռ մարդը հիվանդ է, անկախ նրանից հիվանդությունը ախորոշված է թե ոչ;

Կան թաքնված ընթացքով հիվանդություններ ,որոնք հայտնաբերված և ախտորոշված չեն մասնագետների կողմից,դրանք առաջանում և զարգանում են մարդու մեջ դանդաղ և երկար ժամանակ:
Դրանց կրողը կարող է տարիներով փոքր անհանգստություններ ունենալով , որոնք մարմնի ներսում զարգացող հիվանդության արդյունք են,իրեն լիովին առողջ համարել։

Կան հիվանդություններ արդեն չափն անցած և ակնառու ,դրանց կրողն արդեն բոլորի համար համարվում է հիվանդ, նույնիսկ առանց մասնագիտական ախտորոշման ։

Մարդու կյանքը, որ ամենաթանկն է ամեն ինչից, վտանգված է, մարդը դառնում է անհանգիստ և դյուրագրգիռ… նրա բոլոր զգայարանները ակտիվանում են նա դառնում է խիստ նրբազգաց շատ սովորական բաներ հիվանդագին է ընկալում, մեկ, երկու և նա դառնում է արդեն անտանելի
Ներսում դանդաղ զարգանում է հիվանդություն, որը փաստում են դեռ միայն մարդու բջիջները, մարդը հաճախ է անհանգստություններ ունենում սակայն պատճառը պարզ չէ, այն դեռ բջջային գիտակցության մակարդակի է և գոյացող երևույթի դեմ պայքարում են բջիջները…
Միջավայրը սկսում է չներել հաճախակի դարձած անհանգստությունները մարդը ենթագիտակցորեն օգնության կարիք ունի և այն չի ստանում շրջապատից, իսկ շրջապատը նրան հիվանդ չի համարում ու նա արդեն խիստ զգայուն անհանդուրժելի դյուրագրգիռ է…

This entry was posted in Մարդ ու մարմին. Bookmark the permalink.

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *

Connect with Facebook

Можно использовать следующие HTML-теги и атрибуты: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>