Աֆորիզմներ

Մարդը ամենակարող էակ է․․․

Բացարձակ մենակ կարող է լինել միայն Աստված ․․․․

Կյանք կոչվածն այս տիեզերքում հանճարեղ , սքանչելի մի խաղ է, անողոք ու զարհուրելի․․․․

Միթե՞ ապրելը տառապանք չէ․․․

Հիմարոթյունը վախկոտ չի լինում

28 Responses to Աֆորիզմներ

  1. Պետք է լինել ավելի խոնարհ քան ճամփեզրի խոտը, և ավելի համբերատար քան ծառը։
    «Սուտրաներ»

  2. Մի վանական հարցնում է իր ուսուցչին.
    – Շները, կատուները, ծառերը, ծաղիկները և ամեն բան Բուդդաի բնությունից են, ես էլ եմ այդ բնությունից,
    – Այո, շները, կատուները, ծառերը և ամեն բան Բուդդաի բնությունից են, բայց դու ոչ,– պատասխանում է ուսուցիչը։
    – Բայց չէ, որ մենք գիտենք, թէ ամեն բան, շները, կատուները և ամեն բան Բուդդաի բնությունից են,ես ինչու՞ չեմ։
    – Դու Բուդդաի բնությունից չես որովհետև հարցնում ես։
    «Սուտրաներ»

  3. Բուդդան, Քրիստոսը,Լեոնարդո Դա Վինչին, Իսահակ Նյուտոնը և այլոք հայրենասեր էին թէ ոչ․․․Հավանորեն նրանք շատ սթափ և շատ պարկեշտ մարդիք են եղել․․․որ զբաղվեին դատարկաբանությամբ։

  4. Եթե դու իսկական տղամարդ ես,ապա ազատորեն կարող ես տանել գյուղացու եզը և խլել քաղցածի ուտելիքը։
    «Ձեն»փիլիսոփայություն
    Որձ առյուծները հենց այդպես ել վարվում են․․․

  5. Երբ մեզ ուղարկեցին այստեղ, մեր կարծիքը չհարցրին․․․

  6. Մարդը տիեզերական կայացած մարմին չէ, ինչպես միջատը, թըռչունը և այլն, նա արարչագործական նախաձեռնություն է, էսքիզ,որ ընթացքի մեջ է և իր հետագան ԱՆՈՐՈՇ․․․

  7. Կյանքը հոսում է , դիտիր նրա ելևէջումները և մի փորձիր ՊԱՏՄԵԼ այն՝ նկարելով, գրելով և այլն ու այդքանը միայն՝ՄԱՐԴ։ Դա ոչ մեկին չի հաջողվել և չի հաջողվի․․․

  8. Անհուն տիեզերքը նյութի տարբեր վիճակների իրար կլանելու ևամբողջանալու զարհուրելի միջավայր է․․․

  9. ՔԻՉՈՒՄԻՉ ԳՐՈՒՄ ԵՆ ՇԱՏ ԻՄԱՑՈՂՆԵՐԸ , ոչինչ չեն գրում ամեն ինչ իմացողները․․․․․․․

  10. Երբեք մի մտածիր, որ գիտես, և եթե կթվա թե գիտես, վերստին զըննիր այն և կտեսնես, որ այլ է գիտցածդ, դարձյալ քննիր նոր բան կստանաս․․․
    Տիեզերքը պատրանք է՝ անհամար ելևէջներով․․․

  11. Տիեզերք համակարգում սենտիմենտալ պահեր չկան, այն աշխատում է հանդարտ, ճշգրիտ և սառը․․

  12. Հիրավի իմաստունի համար ամեն բան տառապանք է․․․«Սուտրաներ»

  13. Ուժեղ գազանը պատռում է ցանցը և հեռանում, թույլը խճճվումէ և մեռնում։ «Մոկշադհարմա»

  14. Էս ամենահարմար աշխարհում տեսնես ինչու է ապրելը չարչարանք դե երևի դա է ամենահարմարը․․․

  15. Անհունը պռնգե․․պռունգ լիքն է ամեն ինչով, վերցրու այնտեղից ինչ կամենում ես, սակայն երբեք մի կարծիր թե այն դու ստեղծեցիր․․․

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *

Connect with Facebook

Можно использовать следующие HTML-теги и атрибуты: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>