Յոգա

Սկզբից հարկավոր է լսել, հետո հասկանալ,այնուհետև դեն նետելբոլոր մնացածը, որ շեղում են նպատակից, փակել միտքը արտաքին ազ-դակների դեմ և տրվել ներհայեցման։
Սվամի Վիվիկանանդա«Ռաջա յոգա»

Մարդն իբրև ԱՐԱՐՉԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ կրում է իրեն արարողի ԳՐԵԹԵ ԲՈԼՈՐ հատկանիշները, որոնք որոշակի իրավիճակներում դրսևորվում են։ Կա մի դրություն, վիճակ,որ հատուկ է բոլորին․մեծ ու փոքր,կին թե տղամարդ․․․Սակայն դա լինում է համառ , երկարամյա չաչարանքների արդյունքում միայն, ուրիշ ճանապարհ առայժմ չկա ։ Ես փնտրում եմ այն առայժմ ապարդյուն,սակայն վստահ եմ,որ այն կա, այլապես ես ինչու հայտնվեցի այդ վիճակում։ Ուրեմն այն կա և եթե մեկ անգամ եղել է ու արդեն հայտնի են պատճառները, կլինի նաև հետագայում։
Ինչ է իրենից ներկայացնում մարդու այդ դրությունը։ Այդպիսի վիճակի մասին նշում են՝ Բուդդայականները իբրև Նիրվանա, Յոգերն իբրև Սամադհի,Քրիստոնեությունը իբրև պայծառակերպություն․․․
Անհուն սիրո, անսահման հզորության, անծիր երջանկության, սքանչացման, հզոր լույսի, մարդու՝ իր ողջ հնարավորությունների իրական լինելու,տիեզերքում անմահության իրական լինելու և կենդանի արարածի աննյութականության գիտակցման վիճակ է, բառերով այն չի փոխանցվում սակայն փորձեմ ներկայացնել․․․Այդ վիճակում մարդն իրեն զգում է տիեզերքի տեր—տնօրեն,սակայն դա նյութական, մարմնական,իրական չէ ,մեկ այլ բան է,որը բառերով չի ասվում, դա անձամբ պետք է ապրել։ Դա ամեն ինչ, տառացիորեն ամեն ինչ կարողանալու իրական գիտակցում է,ենթադրյալ չէ,դու զգում ես,որ դու իրոք կարող ես ամեն ինչ անել,այդ վիճակում դու զգում ես,որ արարչի կամքը հենց քո միջով է անցնում, դու այդ ժամանակ չունես քո կամքը, դո
մեծ կամքի դաշտում ես, դու գործում ես արդեն իբրև մեծ կամքը, դու և կաս և չկաս, ու ինչ էլ,որ կատարվում է քեզ հետ խառնված է սիրով,երջանկությամբ,սքանչացմամբ,բերկրանքով,անսահման ուժով։

Այս վերլուծությունը դու անում ես հետո , երբ դուրս ես գալիս այդ վիճակից և մտնում նորից երկրային,նյութական միջավայր , քո պարտականություններին, այդ ժամանակ դու զգում ես,որ կաս,իբրևշոշափելի և խիտ մի զանգված որն անգամ սեփական «ես» ունի,և որը սակայն արդեն անդարձ ու հավետ կորցրել ես,դու արդեն գիտես,որ դա քո եսը ՉԷ,դա այն ՄԵԾ ԵՍՆ է ,որի տիրույթում էիր քիչ առաջ․․․

Դու հետո ես վերլուծում այդ ամենը և քո մեջ տեղի է ունենում արժեքների վերագնհատում,քեզ համար արդեն ամեն ինչ հասկանալի է և հետևաբար ԱՆՀԵՏԱՔՐՔԻՐ․․․

Այդ տեսիլքում, վիճակում մարդն զգում է ,որ այս տիեզերքը ԲԱՆԱԿԱՆՈւԹՅՈՒՆ Է ևդա է այս միջավայրի ամենակարողությունը ,միակ հարմար բառը,թերևս։ Մարդը զգում է ,որ ինքն ամբողջությամբ,ոտքից գլուխ ամեն ինչհասկացող բանականություն է և թափանցում է ամեն ինչի մեջ ու տեսնում դրանք թափանցիկ , ․․․Դու տեսնում ես դիմացիդ մարդուն, իր ողջ օրգաններով թափանցիկ ինչպես ապակու միջով, դու զգումես, որ մարդն ամենակարող սարք է,երևույթ,որի հնարավորությունները անսահման իմպրովիզացիոն են, հզոր ու արարող։Մարդն այդ վիճակում իր ցանկացած օրգանով կարող է մտածել ոչ պակաս քան գլխով,դա առեղծված է սակայն այդպես է․․․Ես այդ բանականությունը կրում էի,դա իմը լինելով իմը չեր,դա անընդհատ իմ միջով հոսող մի բան էր,որ ես իմ ամեն ինչով ենթ՝ակա էի նրան և այդ միջավայրի բոլոր իրերը նույնպես ենթակա էին այդ հզոր ու սքանչելի,սիրով ու բերկրանքով լեցուն հոսանքին,որ բանականությունն էր ՈՉ ԻՄ․․․ՈՒՄՆ Է ԱՅԴ ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ և ինչու է դա այդպես ևոչ ուրիշ ՊԵՍ ,ինչու է ինքն այդքան միայն ինքն ու մենակ,ԲԱՑԱՐՁԱԿ ՄԵՆԱԿ ․․․

Այստեղ տեղին կլինի երևի մեջբերել Ճապոնացի բանաստեղծ Բասիոյի տողերը՝ Աշնանային երկինքը եզերքից եզերք ամայի այնտեղ չկա մի ստվեր իսկ։ Դու ինչքան մենակ ես երկինք, գոնե մի ագռավ թռչեր․․․

Այդ վիճակի ժամանակը այնքան կարճ էր ու շշմեցնող,երջանիկ,որ ես չհոսցրի հասկանալ,ես որպես ինքնուրույն,առանձին մի բան կարող եմ արդյոք իմը և կառավարելի դարձնել այդ երևույթը,թէ դա մարդունտրվում է միայն կյանքի վերջում ՄԱՀՎԱՆ ՏԵՍՔՈՎ․․․Այլապես եթե մարդը կառավարի այդ ուժը ․․․․

ԱՆՄԱՏՉԵԼԻ ՀԵՌԱՎՈՐ ԵՎ ԱՆԸՆԴՄԻՋԵԼԻ ՄԵՐՁԱՎՈՐ։ Գրիգոր Նարեկացի

ՄԱՐԴՈՒ համար այսպիսի վիճակի հասնելու կա և այլ միջոց ,սակայն դա ՀԱՄԱՄԱՐԴԿԱՅԻՆ մտածողության փոփոխության կարիքն ունի,որը սակայն ԺԱՄԱՆԱԿԱՎՐԵՊ Է։ «Քաղաքակիրթ» մարդը դեռ այդքան խելահաս չէ, ԱՐԱՐԻՉԸ դեռ չի սահմանել։ ԴԱ դեռ երկար ժամանակ կլինի դժբախտ ընտրյալների մենաշնորհը իբրև մնացածներին ՓԱՐՈՍ ԴԵՊԻ ԱՆՄԱՀՈՒԹՅՈՒՆ․․․
Նորածիններն ու կենդանիները միշտ այդ վիճակում են լինում։ Հետագայում երեխաները մեծանալով կորցնում են այն իսկ կենդանիները, հատկապես վայրիները պահպանում են մինչև կյանքի վերջ։ Մեծահասակ մարդը կարող է ետ բերել իր ի ծնե այդ հատկանիշը․․․Կարող է ․․․սակայն․․․։

12 Responses to Յոգա

  1. Նիրվանա, պայծառակերպություն, ազատագրում—ՎԵՐԱԴԱՐՁ ՏՈՒՆ—/ Ձեն Բուդդիզմ / ։ Վերադարձ սկզբին, այն միջավայր որտեղ կազմավորվել ես, որտեղից հեռացել ես դեպի ԱՄՈՒՐ ՄՏՔԻ ՄԻՋԱՎԱՅՐ։

  2. ՍԱՄԱԴՀԻ—Յոգերը նշում են սամադհիի/պայծառակերպման/ մի քանի աստիճաններ,որոնք իրարից տարբերվում են այդ վիճակում հայտնված մարդու գիտակցության աստիճանով։ Ցածրագույն աստիճանում մարդու գիտակցությունը լրիվ պահպանվում է և նա կարող է դուրս գալ սամադհիից, ամբողջությամբ առողջ բանականությամբ։ Սակայն նա ով հասել է բարձրագույն աստիճանին/մահասամադհիին/ որպես կանոն չի դուրս գալիս սամադհիից։ Այդպիսի Յոգինը ընկնում է էքստազի մեջ, որը տևում է քսանմեկ օր և վերջանում մարմնի մահով։ Ահա ինչու սամադհին համարվում է շատ վտանգավոր վիճակ, և որպոս կանոն խորհուրդ չի տրվում և չի պրոպագանդվում, Յոգայի ցածրագույն աստիճանների վրա գտնվողների շրջանում։Սակայն որոշ,բացառիկ մարդիք կարող են ապրել այդ վիճակը՝անակնկալ,առանց հատուկ նախապատրաստությունների /Յոգայի վարժություններ և այլն /։

    Հանրագիտարան «ՏԱՆՏՐԱՆԵՐ» Էքստազի ալքիմիա․ «Լոքհիդ – Միֆ» Մոսկվա – 1999թ

  3. Միայն ու միայն մարմնական կատարյալ մաքրությունն է տանում Աստվածացում /նիրվանա,սամադհի,մահասամադհի/։ Հին սրբերի անմարդկային կտտանքների հասնող ճգնությունները հենց այդ նպատակն են հետամտել, սակայն շատերն այդպես էլ չեն մաքրվել և հետևաբար չեն տիրապետել այն մեխանիզմին, որը բերում է պայծառակերպման։

    Դա անասելի ծանր խնդիր է,այնքան, որ հնդիկ Յոգերը համարում են,որ մեկ կյանքը,շատ դեպքերում քիչ է այդ ընթացքն ավարտին հասցնելու համար։

    Ես կարծում եմ ,որ մեկ կյանքը լրիվ բավարար է այդ վիճակին հասնելու։ Պետք է ՄԱՔՐԵԼ ՄԱՐՄԻՆԸ, չեմ ուզում հիասթափեցնել,և նաև անհարկի հեշտացնել մարմնի մաքրման գործը․․․Դա իրոք մարդ արարածի կյանքում ՄԵԾԱԳՈՒՅՆ փորձության շրջան է, որն անցկացնելու համար ,պետք է դրսևորել՝առաջինը նպատակի հստակ գիտակցում, երկրորդ՝ՄեծևԱՆԿՈՏՐՈՒՄ ԿԱՄՔ , և երրորդ ԽՈՆԱՐՀ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՄՈՒԹՅՈՒՆ անմռունչ կրելու փորձության դժվարությունները ։ Հավատացեք, այդ պարագային նպատակը իրագործվում է անհամեմատ կարճ ժամանակում։

  4. Մեծագույն Յոգ համարվող Սվամի Վիվիկանանդան, իր Ռաջա Յոգա աշխատությունում, Յոգայով զբաղվել ցանկացողներին, խորհուրդ է տալիս ի թիվս այլ բաների նաև մի քանի ամիս սնվել միայն կաթով և հացազգիներով։
    Կարծում եմ , որ, սա աններելի սխալ է, և դրա հետևանքը ինքն անձամբ կրել է , հիվանդանալով շատ նենգ ու «խարդախ» հիվանդությամբ՝ որն էլ պատճառն է եղել նրա մահվան։
    Այսպիսի հետևություն ինձ թույլ է տալիս անել քսանութ տարիների իմ չարչարանքները,և իմ իսկ բազում հիվանդություների հաղթահարման անձնական փորձը ու այդ ընթացքին կիրառված բազում կերակրաձևերն, ընդհուպ Յոգայի կողմից առաջարկվողները։ Իմ խորագույն հարգանքը և ակնածանքը Յոգա —ուսմունքն ստեղծող բացառիկ, հերոսական նկարագրի մարդկանց նկատմամբ, ինձ թույլ տըվեցին առաջադրելու որոշ նկատառումներ։
    Ինչու՞ են Յոգերը իբրև լավագույն սնունդ հաճախ առաջարկում, կաթ և հացազգի հատիկներ, պարզապես դրանք հայթայթելը հեշտ է և մատչելի, նրանց սոցիալական դրությունը միջավայրում խիստ ցավալի է։
    Հնդկաստանում որտեղ ծավալվում են նրանք,լավագույն տարածքներն ու հողերը տնօրինում են մեծահարուստները, մնացած ոչ այնքան պիտանի հողերը զբաղեցնում են աղքատ գյուղացիները, որոնք այդ տարածքներում աճեցնում են գլխավորապես հացազգիներ և որոշ բանջարեղեններ։ Բրինձը հիմնական սնունդն է այդ մարդկանց ,որոնք էլ Յոգերին բաժին են տալիս վերջիններիս ոչ հաճախ այցերի ընթացքին արվող ծառայությունների։ Ինչ վերաբերվում է կաթին ,ապա այն համեմատաբար հեշտ է տրվում Յոգին․․․ կովերը սուրբ են Հնդկաստանում և նրանցից կաթ ստանալը շատ ջանքեր չի ենթադրում։ Այս պայմաններին Յոգայով զբաղվող որևէ մեկին սննդի բազմատեսակ ընտրության հնարավորությունը բացառվում է /բարձրակարգ մրգերը,որ մարդու սնունդը պիտի լինեին մանկությունից հետո ողջ կյանքի ընթացքին անմատչելի են Յոգին և նա հարկադիր ընտրում է կաթն ու հացազգիները, որոնք իմ խորին համոզմամբ մարդկությանը կործանող բազոմ կերակուրներից ՎԱՏԹԱՐԱԳՈՒՅՆՆ ԵՆ․․․ավելին մարդը դրանք ներմարմնում է եփած վիճակում․․․Մեծ Յոգը ճիշտ չէ կողմնորոշված սննդի առումով․․․

  5. Նրանք ովքեր ցանկանում են «ազատագրվել», մեկընդմիշտ պետք է վերջ տան ցաքուցրիվությանը։ Սևեռվեք մեկ գաղափարի վրա, դարձրեք այդ գաղափարը կյանքի նպատակ․ թող նա անհանգստացնի Ձեզ քուն թէ արթուն, մտածեք նրա մասին, ապրեք նրանով—թող Ձեր ուղեղը, նյարդերը, մկանները, Ձեր մարմնի յուրաքանչյուր մասը լցված լինի այդ գաղափարով, և իսպառ դեն նետեք ցանկացած մի ուրիշ գաղափար։
    Սվամի Վիվիկանանդա «ՌաջաՅոգա»

  6. Սկզբից հարկավոր է լսել, հետո հասկանալ, այնուհետև դեն նետել բոլոր մնացածը, որ շեղում են նպատակից, փակել միտքը արտաքին ազդակների դեմ և տրվել ներհայեցման։
    Սվամի Վիվիկանանդա«Ռաջա յոգա»

  7. Գիտելիքը մարդու հնարավորությունների մասին, չի կարելի հրապարակել, մարդկությունը կդատապարտվի․․․ՈՉՆՉԱՑՄԱՆ․ երկու տասնյակ տարիներ և մի հինգ ել գումարած ես տքնել, ճգնել եմ այդ ճանապարհին և սակայն ու սակայն ԱՅՆ ՉԻ ԿԱՐԵԼԻ ՀՐԱՊԱՐԱԿԵԼ։

  8. Մարդը բարդ և հզոր հնարավորություններով սարք է։ Այդ սարքին լիարժեք տիրապետելու իրավունք մեզ տրված չէ, ժամանակի հրահանգներին համապատասխան, մարդը ստանում է հաջորդ նոր աստիճանը տնօրինելու «ծրագիր»։

    Մարդու մեխանիզմին ամբողջովին տիրապետելու եղանակ կա, Յոգայում, սակայն դրա մեթոդիկան արևմուտքի մարդու համար անհավանական դժվար է ու ժամանակավրեպ։

  9. Խավարը ստվեր է։ Ամենասկզբում ոչինչ նյութական չէր և ստվեր չէր գոյանում ․․․տիեզերքը լույս է։ Մարդը որպեսզի դա տեսնի պիտի խորը սևեռման վիճակ ստեղծի․․․

  10. Դու—ցավը—տառապանքը և ամեն դրություն միևնույն բանն են և դրանք արարչի բաղադրիչներն են և հենց ինքն են։
    Մտահոգվել պետք չէ․․․
    Գիտակցիր, ըմբռնիր, ուշադրությունդ բևեռիր ամբողջի վրա։ Ցավը, վիշտը, խինդը նույն երևույթի տարբեր դրսևորումներն են, գիտակցիր և ազատագրվիր «ՄՏՔԻՑ»,․․․․

  11. Ըստ Բուդդայականության ուսմունքի, մարդն օժտված է թաքնված հնարավորություններով և ուժերով։ Բոլոր այդ ուժերը բացվում են մարդու մեջ իրենք իրենց, երբ մարդը գիտակցում է իր մեջ եղած ցածրագույն հատկանիշները և կառավարում դրանք։ Այդ ուժերի ծավալման համար ենթադրվում են չորս պայմաններ՝1․Կամք, 2․ Դրա կիրառում, 3․Մտավոր առաջնթաց և 4․Տարբերել ճշմարիտը մոլորությունից։

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *

Connect with Facebook

Можно использовать следующие HTML-теги и атрибуты: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>