Կրոն ու հավատք

Արարիչն այլևվս նոր բան չի ստեղծում , նա մի անգամ է ստեղծել և դա ինքն էր, իր բոլոր ,հոգևոր,նյութական և մյուս բաղադրիչներով այդուհետև նա արդեն այլակերպումների ընթացքում է, դա իր կամքին համեմատ ընթացք է, որտեղ այլևվս չկան նորություններ, սոսկ չափեր ու ձևեր են, գույներ, համեր, հոտեր հավուր պատշաճի ինչպես լուսանկարես և երևակես…

Մարդուն շարժման մեջ է դնում արարչի մեծ եսից նրան հատկացված իր չափով մասը, որի անընդհատ կապը մեծ եսին իրագոր․․ծվում է անտեսանելի միջոցներով, որն ել ստեղծում է ինքնուրույն եսի պատրանք
Իրականում ամենուր մեծ եսն է…
Ամբողջի մասերը լինելով մենք երբեք ինքնուրույն չենք և չենք կարող ակնթարթ անգամ ՆՐԱՆԻՑ դուրս լինել…

Արարչի ՄԻՏՔԸ օդում է և մենք այն ՇՆՉՈՒՄ ենք․․․

25 Responses to Կրոն ու հավատք

  1. Այս գունդը,որ երկիրն է,Արարիչը նյութական է արարել և ձգտել, տենչալ, անմարդկային տառապանքների ենթարկվել ՀՈԳևՈՐ լինելու չի հաջողվի․․․Որովհետև այս միջավայրը միայն ու միայն ՆՅՈՒԹ լինելու ձեռնարկում է ,նա նախնական փուլում էր հոգևոր։

    Մենք ՀՈԳԵՎՈՐ կլինենք մեկել մահից հետո։ Հազարավոր ճգնավորներ և սրբեր հոգևոր չեն դարձել և ԵՍ ել չդարձա․․․

    Սա փոքրիկ ուղերձ է «հոգևորական»ներին, ՄԻ ՄՈԼՈՐԵՑՐԵՔ խեղճերին առանց այդ ել նրանք խաբված են։

  2. Եթե դու ցանկանում ես լսել Արարչի ձայնը , լսիր շրջապատիդ ձայները, տես ինչից և ումից է տարածվում այն, փակիր աչքերդ ու լսիր
    այդ ձայները,ԴՐԱՆՔ ՀԵՆՑ ԱՐԱՐՉԻ ՁԱՅՆԵՐՆ ԵՆ ,մեզ շրջապատող միջավայրց արտաբերվող բոլոր ձայները Արարչինն են և ոչ ումից տարածվում են, ՄԻԱՅՆ ԱՐԱՐՉԻՆՆ ԵՆ․․․

    Եվ եթե քո դիմացինը «ԵՍ» է հնչեցնում,դու դարձյալ փակիր աչքերդև դիմացինիդ շութերով կլսես Արարչի մեծ ԵՍԻՑ նրա բաժինը։

    Սա անեզրության ԱՌԵՂԾՎԱԾՆԵՐԻՑ մեկն է։

    Համերը, հոտերը և մընացած ամեն ինչը նույնպես ինքն են․․․

    Սահմռկեցնող, զարհուրելի և չքնաղ ԱՌԵՂԾՎԱԾ։

    Արդյոք՞մենք կարող ենք ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ լինել․․․

  3. Մարդը կատարյալ «համակարգիչ» է։ Արարիչը նրանով աշխատում է այլուր—ամենուր, նաև երկրագնդի վրա։ Այդ համակարգիչը նա «աճեցնում է» մոտ քսանհինգ տարիներ․․․Այնուհետև գոյանում է կենսաբանական մի սքանչելի՝ ինքնածավալվող «սարք»,որն ի վիճակի
    է տիեզերքում դրսևերելու իրեն ամենաանհավանական հատկանիշներով։

  4. Ոչ մի ճգնավոր չի պայծառակերպվել, պատճառն ինձ պարզ է․․չի կարելի հրապարակել․․․

  5. Եկեղեցին իբրև ճարտարապետական ձև,շինություն հիմնվել է ճգնավորների կողմից,նախնական փուլում գլխավորապես ,իբրև ծածկված միջավայր,որտեղ ցուրտ ու անսնունդ պայմաններում ճգնավորը պիտի գոյեր մինչև տաք ու նպաստավոր ժամանակներ։ Հետագայում արդեն այդ ծածկն աստիճանաբար ,դարերի ընթացքում դարձել է այսօրվա եկեղեցին,իր ճարտարապետական բազում՝մարդուն դեպի իրեն ձգող գեղեցիկ ու թակարդող ձևերով․․․ որտեղ տեղի են ունեցել գաղափարների արծարծում և փոխանակում․և խելքից-մտքից դուրս քանակի մոմեր են վառվել․․․Ճգնակեցության իմ անձնական բազմամյա ուանպատմելի չարչարանքները, որ իրագործվել են քաղաքակիրթ հասարակության միջավայրում շուրջ քսան և հինգ տարիներ և դեռ շարունակվում են որովհետև դա արդեն ԱՆԴԱՐՁ ապրելակերպ է․․․ինձ թույլ են տալիս երևույթին վերաբերվել որոշակի հստակ դիրքորոշմամբ։
    Ճգնակեցությունը պայմանների ոչ նպաստավորության պատճառով ժամանակի մեջ կարծես ենթարկվում է կանգային դրության,ՃԳՆԱՎՈՐ մարդը կարծես սպառվում է ևառաջնթացը ձգտում է զրոյական դրության․ ընթացք չկա ,տարիների ձեռքբերումները աստիճանաբար ճապաղում են դառնում անպիտան,շատ մտքեր ենթարկվում են մոռացության,տարիներով մեծ տառապանքների գնով ՍՐԲՎԱԾ մարմինը սպառման վիճակում է,ճգնակեցությունը ինքնին մեծ փորձություն լինելով դառնում է էլ ավելի անտանելի դժոխային մի բան ,սնունդ հայթայթելը դառնում է մեծ հոգս, բարեխառը գոտու կլիման նպաստավոր չէ,վերադարձը հասարակության միջավայր ցանկալի չէ,դա կնշանակի հոգևոր մահ։Անլուծելի խնդիր,միտքը և բնազդը ձգտում են շարունակել ընթացքը, մարմինն այլևս պաշարներ չունի և ներսում «վայնասուն»է ․․․Խիսժուժկալ,հրաժարվածի
    վիճակի հազարավոր ՃԳՆԱՎՈՐՆԵՐ չեն հասել նպատակին,թեպետ այդ յուրահատուկ «փորձարարները» իրենց ենթարկելով կտտանքների հասել են մտավոր-հոգևոր-մարմնական աննախադեպ վիճակների․․․Սա փուլ է ճգնակեցության ժամանակ,որն ամենադժվարն է և, որը պետք է ամեն գնով ՀԱՂԹԱՀԱՐԵԼ այլապես բոլոր ձեռքբերումներդ ջուրն են լցվում,այս խնդրին կանդրադառնանք առանձին․ ուրեմն պետք է ծածկ կառուցել հետո զարդարել,գրավիչ դարձնել այն,ընդարձակել,որ շատերը տեղավորվեն և որոշ ծառայությունների դիմաց գոյատեվել․․․մեծ գաղափարները չիրագործվեցին,մարմինը թառամեց-սմքեց դարձավ անպիտան․․․ԾԱԾԿԸ պետք է զարդարել և ընդարձակել և միգուցե նորից փորձել «նպատակն»իրագործել արդեն ՄԱՐԴՈՑ ներկայությամբ ,որն իմ տխուր համոզմամբ արդեն բաց է թողնված․․․․․․․։

  6. Աստված չեզոք վիճակ է։ Ամեն ինչ կա այդ չեզոքությունում, դա ծանրաբեռնված սկիզբն է , որից հետո չկա միջամտության կարիք․․․

  7. Վախը հատկանիշ է․ որով արարիչն օժտում է կենդանուն պահպանելու իրեն վստահված կյանքը։ Կենդանին ստեղծվում և դրվում է փոթորկվող ու վտանգավոր միջավայրում, որտեղ ամեն ակնթարթ նրա մեխանիզմը ենթակա է հարձակման ամենատարբեր թշնամական ուժերի կողմից և ժամանակից շուտ քայքայման․․․
    Զգուշավոր կենդանին ի հակադրություն անշրջահայացի, հաջողությամբ է դիմագրավում վտանգները և կրում է մինիմալ վնասներ ու դրանով կարծես դառնում արարչի ընտրյալը։
    Ուրեմն արարիչը երևի իրեն ամենապիտանիներին օժտում է զգուշավորության մեծ դոզայով․․․ մի խոսքով, ՆՐԱՆՔ, որոնց հետ արարիչը մեծ հույսեր է կապում․․․ՄԵԾ ՎԱԽԿՈՏՆԵՐ են ․․․սակայն․․․։

  8. Գոյություն ունեցող կրոնների «սուրբ» գրքերում, պնդվում է, որ Աստված է սկիզբն ուվերջը ամեն ինչի, որ ամեն բան շունչ թե անշունչ, սկսվում է նրանից և հանգում է նրան․․․այս պնդումը ընդունելի է ու ցայսօր այլ խելամիտ բան մարդկությունը չի առաջարկել։
    Բայց նույն կրոնների «սուրբ» գրքերում, Աստված—մարդհարաբերությունը ներկայացվում է շատ հակասական, նույնիսկ զավեշտական։
    Մեկ այլ պարագայում Աստված շատ «դաժան բռնակալ» է, որ ինչ ուզում անում է իր իսկ արարածի հետ․․․
    Մյուս դեպքում « անճար ջոկատավարի» նման չի կարողանում «ջոկատը» ենթարկել իրեն․․․
    Այս գրքերում մարդը հաճախ դիտվում է իբրև Արարչից առանձին շատ կամակոր մի բան, որին Աստված մեկ համոզում, մեկ հորդորում է պաշտել իրեն, «խելոք» մնալ և մեկ—մեկ մարդը կարծես ավելի ուժեղ ու համառ է քան իր ստեղծողը։

  9. Անորոշության նկատմամբ սարսափը, հուսահատությունը, ապավեհի, նեցուկի իրական բացակայությունը և յուրաքանչյուր օր բազում, երբեմն դաժանության հասնող հարատև մաքառումները մարդ արարածին մղել են գերբնականի մասին «լեգենդներ» հորինելու և կրոնավոր դառնալու․․․ Մինչդեռ իր մեջ են բոլոր հարցերի պատասխանները։

  10. Յոգան չի «փրկել» մարդկությանը, ինչպես և բուդդայականությունը, հուդայականությունը, քրիստենեությունը և մնացած բոլոր կրոնները չեն «փրկել» մարդկությանը։
    Պատճառն այն է, որ փրկության խնդիր չի դրված, արարչի տիրույթում ամեն ինչ ճիշտ է, անսխալ, մարդը սխալվել չի կարող և անդունդ չի գլորվում, նրան «փրկել» պետք չէ․․․

  11. Մարդը չի կարող ուրիշ բան լինել քան այն ինչ, Է, և նա չի կարող որևէ ուրիշ բան մտածել, քան այն ինչ մտածում և անում է և հետագայում ել պիտի մտածի և անի․․․Մարդն ինքն արդեն շատ կատարյալ ՄՏԱԾՎԱԾ է, նա ինքնուրույն մտածելու, թե հնարավերություն թե իրավունք չունի, քանզի ինքը արարված է շատ կատարյալ նախագիծ-ծրագրով, որն ել հանդիսանում է, միջավայրում նրա գոյելու միակ ճիշտ պայման․․․
    Գոյություն ունի միբան, մի գերբնական, որ գործում, մտածում, ծավալվում է ինքն իր կամքի համեմատ և մենք ել ինքն ենք և ամենը ինչ կա ու չկա․․․․
    Մասնավորվել,անջատվել ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ․․․․․․․․

  12. Աստված «ես» չունի ,դրա հարկը չկա , գերագույնը տարբերակվելու կարիք չունի։ Նա մեզ «ես» է տվել տարբերվելու համար։ Եսը աստիճան է նյութական վիճակ,Աստված նյութական չէ ․․ Աստված չեզոք սակայն ոչ անտարբեր գոյ է․․․

  13. Աստված ասելով մենք փաստում եհք սոսկ նրա ներկայությունը, սակայն ոչ արարչին իրեն իբրև ստեղծողի։ Հայերենում աստ նշանակում է այստայսինքն նա այստեղ է Ով է նա ոչ ոք չգիտե․սակայն նա աստված բառով մնում է, կախյալ։Արարիչ ասելով գուցե մենք ավելի դիպուկ կլինենք ով գիտե․․․

  14. Տագնապել պետք չէ, ամեն բան արարչի մեջ է և ինքն է,տագնապը նույնպես․․․Լուծվիր անծիր, անհուն նախասկզբի մեջ,հոգով, մտքով և մարմնով․․․Երբ դժվար է և շատ դժվար է դու փորձիր լուծվել անհունում, ինչպես շաքարը ջրում․․

  15. Անեզրում յուրաքանչյուր թրթիռ,շարժում սկզբնաորման պահից իսկ ձգտում է լիակատար հանգստի,․․Արարչի խնդիրը հավանորեն վերադարձն է իր սկզբնական անդորրին, մեր այս դրությունը ևս, որ նյութական է նույնպես կփլուզվի ու կլինի հավերժ անդորր․․․․

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *

Connect with Facebook

Можно использовать следующие HTML-теги и атрибуты: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>