ՈՒղեղ ու միտք

Կան բաներ որոնք ներքին գիտակցման խնդիր են․․․օրինակ բանականությունը, ի՞նչ է այն, որ չի ընկալվում կենդանի արարածի ոչ մի զգայարանով և միայն ու միայն ինքն իրենով․․․կենդանու բանականությունը այն ընկալում է մտքի խորը սևեռման պահին միայն․․․

Անհուն տիեզերքը սոսկ մեն ու մենակ բանականություն է․․․․․․․

Երևի նրա համար շատ ձանձրալի է եղել բանական մենակությունը,որ շինել էայս սքանչելի ,շոշափելի,զարհուրելի թանձր աշխարհը․․․և մեզ ել իբրև շատ դժբախտ,ինքն իր վրա ծիծաղող մեյմուն․ստրուկ․․․․․․․

17 Responses to ՈՒղեղ ու միտք

  1. Կան բաներ որոնք ներքին գիտակցման խնդիր են․․․օրինակ բանականությունը, ի՞նչ է այն, որ չի ընկալվում կենդանի արարածի ոչ մի զգայարանով և միայն ու միայն ինքն իրենով․․․կենդանու բանականությունը այն ընկալում է մտքի խորը սևեռման պահին միայն․․․
    Անհուն տիեզերքը սոսկ մեն ու մենակ բանականություն է․․․․․․․Երևի նրա համար շատ ձանձրալի է եղել բանական մենակությունը, որ շինել է այս սքանչելի, շոշափելի, զարհուրելի թանձր աշխարհը․․․և մեզ ել իբրև շատ դժբախտ,ինքն իր վրա ծիծաղող մեյմուն․ստրուկ․․․․․․․

  2. Մարդն իբրև ԱՐԱՐՉԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ կրում է իրեն արարողի ԳՐԵԹԵ ԲՈԼՈՐ հատկանիշները, որոնք որոշակի իրավիճակներում դրսևորվում են։ Կա մի դրություն, վիճակ,որ հատուկ է բոլորին․մեծ ու փոքր, կին թե տղամարդ․․․
    Սակայն դա լինում է համառ, երկարամյա չաչարանքների արդյունքում միայն, ուրիշ ճանապարհ առայժմ չկա։
    Ես փնտրում եմ այն առայժմ ապարդյուն, սակայն վստահ եմ, որ այն կա, այլապես ես ինչու հայտնվեցի այդ վիճակում։
    Ուրեմն այն կա և եթե մեկ անգամ եղել է ու արդեն հայտնի են պատճառները, կլինի նաև հետագայում։

    Ինչ է իրենից ներկայացնում մարդու այդ դրությունը։ Այդպիսի վիճակի մասին նշում են՝ Բուդդայականները իբրև Նիրվանա, Յոգերը իբրև Սամադհի, Քրիստոնեությունը իբրև պայծառակերպություն․․․
    Անհուն սիրո, անսահման հզորության, անծիր երջանկության, սքանչացման, հզոր լույսի, մարդու՝ իր ողջ հնարավորությունների իրական լինելու, տիեզերքում անմահության իրական լինելու և կենդանի արարածի աննյութականության գիտակցման վիճակ է, բառերով այն չի փոխանցվում սակայն փորձեմ ներկայացնել․․․
    Այդ վիճակում մարդն իրեն զգում է տիեզերքի տեր—տնօրեն,սակայն դա նյութական, մարմնական, իրական չէ, մեկ այլ բան է, որը բառերով չի ասվում, դա անձամբ պետք է ապրել։ Դա ամեն ինչ, տառացիորեն ամեն ինչ կարողանալու իրական գիտակցում է, ենթադրյալ չէ, դու զգում ես,որ դու իրոք կարող ես ամեն ինչ անել, այդ վիճակում, դու զգում ես, որ արարչի կամքը հենց քո միջով է անցնում, դու այդ ժամանակ չունես քո կամքը, դու մեծ կամքի դաշտում ես, դու գործում ես արդեն իբրև մեծ կամքը, դու և կաս և չկաս, ու ինչ էլ, որ կատարվում է քեզ հետ խառնված է սիրով, երջանկությամբ, սքանչացմամբ, բերկրանքով, անսահման ուժով։

  3. Մարմնում դեգերող հոգին նման է մանուկի որին ծնողը պատվիրել է կատարել ծանր աշխատանք։ Երեխան, դժկամությամբ, թողնելով ազատ, երջանիկ ու անհոգ միջավայրը հնազանդ կատարում է պատվիրանը, սակայն մշտապես ձգտելով ազատության։

  4. Նորածին երեխաները աստվածներ են, մեծանալով նրանք վերածվում են մահկանացու մարդկանց։

  5. ՆԻՐՎԱՆԱ—/սանսկրիտ—անշնչություն, մարում/, Բուդդայականության, Ջայնիզմի կրոնա-փիլիսոփայական կենտրոնական հասկացությունը, որ ցույց է տալիս մարդու հոգևոր զարգացման բարձրագույն վիճակը, վերջնական նպատակը։ Նիրվանան տրամաբանական ըմբռնման չի ենթարկվում, բնութագրվում է լոկ ժխտական տերմիններով։ Նիրվանան անհարաբերականէ, անկախ է տարածությունից, ժամանակից և պատճառականությունից։ Նա ոչ գոյություն է, ոչ էլ անգո վիճակ։ Բառային հաղորդումից բարձր այդ վիճակը հասանելի է միայն ընտրյալներին, որոնք կարողանում են հաղթահարել ամեն մի ցանկություն, փափագ ու վերածնվելու հակվածություն։ Ն․ աստծո հետ երանելի համակեցություն չէ, քանի որ աստվածն էլ է ապրելու տենչանք ծնում։ Նիրվանային կարելի է հասնել հինգ առաքինությունների / հավատ, արիություն, ուշադրություն, կենտրոնացում, իմաստություն/ տևական զարգացմամբ։ Հետևաբար Նիրվանան անէացում չէ, այլ կեղծ ցանկություններից, անհատապաշտությունից զերծ հոգեվիճակ, որով համակվածը ձգտում է լուծվել Տիեզերքի մեջ։ Ն — ին հետևելը հանգեցնումէ հասարակական կյանքից մեկուսացման։
    «Հայկական Հանրագիտարան»

  6. Կենդանիների հետ հաղորդակցվել կարելի է առանց խոսքի։ Խոսքի կարիք առաջանում է մարդկային հարաբերություններում, որովհետև մարդուն, հոգևոր և մտավոր բարդ ձևակերպումներ, գաղափարներ պետք է հաղորդել պարզեցված խոսքի տեսքով․․․մենք առայժմ էդքան էլ հասկացող չենք կարծես․․․

  7. Մարդը որևէ բան ստեղծելու կարիքը չունի, ԱՄԵՆ ԻՆՉ ՍՏԵՂԾՎԱԾ Է , խնդիրը դրանք օգտագործել և վայելելն է։ Կենդանիները, բույսերը՝ սարքեր—մեխանիզմներ են, որոնց պետք է տիրապետել ԽՈՍԵԼ նրանց հետ, նրանք կարող են կատարել մարդու ցանկացած հանձնարարություն․․․ինչը, որ, նրանք մասսամբ անում են։

  8. Տիեզերքում չկան կարևոր և անկարևոր երևույթներ, տիեզերքը հանդարտ է և հավասարաչափ, այնտեղ, կամ ամեն ինչ կարևոր է, կամ ոչինչ կարևոր չէ։

    Երևույթների չափային, գունային և այլ հատկանիշների բազմազանությունն է մարդու մեջ ծնել այդպիսի մտայնություն, իրեն անհիմն ԿԱՐևՈՐԵԼՈՒ․․․գուցե մենք կարևոր ենք, ով՞գիտե․․․սակայն շներն ու հավերն էլ պակաս կարևոր չեն։

  9. Մարդու հատկանիշներից յուրաքանչյուրը գործողության հազարավոր տարբերակներով հանդես գալու հնարավորություն ունի և եթե մարդը հինգհարյուր տարի էլ ապրելու լինի ,նա չի կարող սպառել այդ տարբերակները ու միշտ նրան կթվա թե ինքն ազատ է և ստեղծագործում է։

  10. Պետք է զգույշ վարվել «վախկոտ» համարվող մարդկանց հետ։ Նրանց «պահ» է տրված տիզերական կարևորության բաներ, որոնց ապահովության համար նրանք օժտված են մեծ զգուշավորությամբ, և նույնիսկ կարելի է նրանց ՎԱԽԿՈՏ համարել։ Որպես օրինաչափություն այդ մարդիք շատ ՏԱՂԱՆԴԱՎՈՐ են լինում։

  11. Երկուսի խնդիրը այս պարագային։ Նրանք ցանկացած ժամանակ կարող են հաղորդակցվել տարածության մեջ ակնթարթորեն մտքի միջոցով։ Միտքը միջավայրում տարածվում է անհավանական արագությամբ․․․լույսի արագությունը համեմատելի չէ դրան․ քանզիայն, նյութի, շոշափելի և չափելի վիճակ է։ Այլ է միտքը, այն բանականության նյութականի վերածվելու առաջին աստիճանն է ևմեր գործիքները շատ բիրտ են այն «չափ ու կշռելու»․․․Մյուս աստիճանում հոգին է, սակայն դա հետո։

    ԵՎ ՍԱԿԱՅՆ ՄԻՏՔՆ ԷԼ ՆՅՈՒԹ Է և այն մարդը կարող է տիրապետել ոչ վատ քան նյութական որևէ այլ բան։ Պարզապես այդմիտքը մտածումի տարբերակից պետք է կարողանալ բերել գործողութ-յան վիճակի։ Մարդկության գործունեության բոլոր արդյունքները մտավոր սկզբից են․․․բոլոր նյութերը միջավայրում կիզված, խտացված միտք են։

    Մտավոր հաղորդակցման եղանակներ կան մարդու «շտեմարանում»և կարելի է , որոշակի ջանքերի դեպքում դրանք դնել գործողության մեջ։

    Յոգայում այդ մեթոդները մշակված են «փայլելեու» աստիճան․․․

    Պահանջվում է կամքի և մտքի համադրում ։ Կենդանիները և նորածինները տարածության մեջ այդպես են հաղորդակցվում․․․
    Պետք է կարողանալ միտքն ուղղել դիմացի մարդու ուղեղին, որն էլ հենց «համակարգիչն» է։

    Միտքը մասնիկների կազմակերպված վիճակ է, որը կարելի է ուղղել ցանկացած կողմ և կատարել գործողություն, այսինքն, «ռմբահարել» մեկուրիշ մարդու և արթնացնել նրա միտքը, այդպես մեզ հետ վարվում է արարիչը զոր ու գիշեր անտեսանելի մասնիկներով «ռմբակոծելով» մեր մարմինը, ինչպես մարդու ստեղծած արագացուցչում, մեզ պահում է ակտիվ վիճակում, որն էլ միգուցե ԿՅԱՆՔ է կոչվում․․․միգուցե․․․և կամ էլ երևի, հենց դա է, որ կա մեր փնտրածը․․․ո՞վ գիտե․․․

    ԱՆՀՈՒՆԸ ԿԱՌԱՎԱՐՎՈՒՄ Է ՄՏՔՈՎ դա անպատկերացնելի , զարհուրելի ուժ է, միայն գիտակցումը մարդուն կարող է զրկել ԵՍ-ից․․․

    Աստղերը տիեզերքում ակտիվ վիճակի են գալիս մտքով , միայն թե դա Արարչի միտքն է և այդ միտքը նաև մեր մեջ է մենք այդ մտքի արտադրանքն ենք։

    ԶԳՈՒՅՇ ՎԱՐՎԻՐ ՄՏՔԻԴ ՀԵՏ մարդ․․․։

  12. Գիտակցությունը, որ կա նաև ՎԵՐՋ, սփոփանք է․․․և մարդը հանուն ՎԵՐՋԻ ամեն ինչ անում է․․․։

  13. Մարդու ուղեղում ծնվող բոլոր անհավանական գաղափարները ԻՐԱԿԱՆ են․․․
    Չկա երազող մարդ, նա արտահայտում է իր մեջ եղած տիեզերականը, նա այլ մտքեր քան այդ միջավայրինը չի կարող ունենալ, քանզի ինքը հենց այդ միջավայրի արգասիքն է․․․

    Բոլոր հրաշքները նախ հրաշք չեն և հետո մարդու հնարածը չեն, դրանք որոշակի ջանքերի դեպքում իրագործելի են ու վաղուց կան միջավայրում։ Երազող լինելու համար որևէ մեկին չի կարելի փնովել, երազանքը գիտակցվող երևույթը իրականացնելու ձգտում է և դա ՃԻՇՏ Է․․

  14. Երբ ուղեղի որևէ հատվածի մազանոթներում արյան մածուցիկության պատճառով կանգ է առաջանում, մարմինը մեծ ջանք է գործադրում այն չեզոքացնելու։ Մարմնի ողջ էներգիան ուղղվում է այդտեղ և հետևաբար ուղեղում ստեղծվում է գերակտիվ վիճակ, այս դեպքում մարդու հնարավորությունները կարող են բազմապատկվել, սակայն առկա է նաև արյան զեղումի վտանգ

Добавить комментарий для Forever Отменить ответ

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *

Connect with Facebook

Можно использовать следующие HTML-теги и атрибуты: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>